Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Մահմուդ Աբասը հանդիպել է Հռոմի պապին

Մահմուդ Աբասը հանդիպել է Հռոմի պապին
15.01.2017 | 10:25

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հանդիպել է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի հետ։ Նրանք արժեքավոր և խորհրդանշական նվերներ են փոխանակել։


Աբասը քահանայապետին է բերել քար Գողգոթայից, երկու սրբապատկեր Հիսուսի և Սուրբ ընտանիքի պատկերով։ Ֆրանցիսկոս պապը պաղեստինցի առաջնորդին շնորհել է վերջերս ավարտված Գթասրտության հոբելյանական տարվա հիշատակի մեդալ և արաբերեն թարգմանված իր երկու գրքերը։ Հանդիպումը եղել է մասնավոր:


Աբասի այցի գլխավոր նպատակը Սուրբ գահին կից Պաղեստինի դեսպանատան բացումն է։ Նա հանդիպել էր Իտալիայի ղեկավարության հետ։ Դիվանագիտական ներկայացուցչությունը տեղակայվել էր Վատիկանի մերձակայքում: 2015-ի մայիսին Վատիկանը դեֆակտո ճանաչել է Պաղեստինի պետությունը։

Դիտվել է՝ 948

Մեկնաբանություններ